211652_close_icon

Զենք-զինամթերք` մետրոյի կայարանի մոտ

views-count1118 դիտում article-date 16:42 20-06-2014
Հունիսի 19-ին, ժամը 09.45-ին, մի քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում հաղորդում է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ` աղբարկղի մեջ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 64 և 5.6 մմ տրամաչափի 7 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր