211652_close_icon

Թուրքիայում արգելվել է խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցումներ անցկացնել

views-count1738 դիտում article-date 22:32 22-10-2015
Թուրքիայում այսօրվանից ուժի մեջ է մտնում սոցիալական հարցումների անցկացման մասին արգելքը, որը վերաբերում է երկրում խորհրդարանական ընտրությունների արդյունքների կանխատեսմանը: Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երկրորդ փուլը նշանակվել է այն պարզ պատճառով, որ ամռանը անցկացված ընտրությունների քվեարկության արդյունքներով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրեց խորհրդարանում իր մեծամասնության կարգավիճակը և չկարողացավ ձևավորել կոալիցիոն կառավարություն: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մանսակցելու իրավունք ունի 75 մլն մարդ:

Նմանատիպ նյութեր