Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր է նշանակվել
Թուրքիայում կոալիցիոն կառավարություն ձևավորելու բազմաթիվ անհաջող փորձերից հետո նշանակվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր: Ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ խորհրդարան անցած 4 կուսակցություններից 3 ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվեցին համագործակցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Փորձագետները կանխատեսում են, որ նոր ընրություններում Էրդողանի կուսակցություն ավելի քիչ ձայներ կհավաքի, քան նախորդ անգամ, իսկ ընդդիմությունն էլ կամրապնդի իր դիրքերը: