54126 դիտում
11:34 24-07-2020
Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներն զանգահարել են ՀՀ քաղաքացիներին՝ իբր կատարում են սոց. հարցումներ զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ․ ՀՀ ԱԱԾ-ի բացահայտումը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոց. հարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար:
Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ [b]094-39-75-95[/b] և [b]093-52-72-08[/b] բջջային հեռախոսահամարներից:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնությունը պարզելուց և դրանում համոզվելուց հետո:
Նմանատիպ նյութեր
2227 դիտում
14:56 13-09-2022
Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ
14834 դիտում
16:37 24-07-2015
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին եւ կոչը՝ ՀՀ քաղաքացիներին
Այս բաժնից
2239 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
907 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1324 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան