211652_close_icon

Բանկերում ու փոխանակման կետերում դրամը կտրուկ արժևորվել է. «ՀԺ»

views-count7169 դիտում article-date 09:10 22-10-2015
«Հայկական ժամանակ» արձանագրել է, որ երևանյան փոխանակման կետերում դրամը կտրուկ արժևորվել է. «Երեկ թե բանկերում, եւ թե փոխանակման կետերում հայկական դրամը կտրուկ արժևորվել է դոլարի նկատմամբ։ Մեկ դոլարի գնման գինը փոխանակման կետերում հասել է 468 դրամի, ինչը ամենացածր ցուցանիշն է այս տարվա ընթացքում։ Ընդամենը երկու օր առաջ դոլարը 4-5 դրամով ավելի թանկ էր։ Բոլոր այն գործոնները, որոնք ազդում են դրամի փոխարժեքի վրա, պետք է նպաստեին դրամի արժեզրկմանը։ Մասնավորապես՝ արտահանումը նվազել է, տրանսֆերտները նվազել են, ռուսական ռուբլին սկսել է կրկին արժեզրկվել և այլն։ Բայց ամենաուշազրավն այն է, որ չնայած դրամի արժեվորմանը, ԿԲ-ն շուկայից էժան գնով դոլար չի գնել եւ այդպիսով չի կանխել դրամի կտրուկ արժեւորումը։ Եթե դրամը այդքանով արժեզրկվեր, ԿԲ-ն չէր հապաղի և մի քանի տասնյակ միլիոն դոլար կլցներ շուկա։ Սա վկայում է, որ ԿԲ-ն խաղում է հօգուտ դրամի արժեւորման եւ ոչ թե կայունության»:

Նմանատիպ նյութեր