1609 դիտում
09:37 22-05-2015
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում և արտարժույթի շուկայում դրամը կտրուկ արժևորվել է. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում և ընդհանրապես՝ արտարժույթի շուկայում դրամը կտրուկ արժևորվել է։ Եթե վերջին օրերին մեկ դոլարի գինը 482-484 դրամի միջակայքում էր, ապա երեկ մեկ դոլարը բորսայում արժեցել է ընդամենը 475.5 դրամ:
Թե ո՞րն է վերջին շրջանում սահուն արժեզրկվող դրամի՝ մեկ օրվա ընթացքում կտրուկ արժևորվելու պատճառը պարզ կդառնա առաջիկայում: Սակայն դրամի փոխարժեքի վրա «փող աշխատելու» իդեալական տարբերակը կտրուկ տատանումներն են անկախ, թե որ ուղղությամբ են դրանք տեղի ունենում՝ արժեզրկմա՞ն, թե՞ արժևորման: Անցած տարվա դեկտեմբերին, երբ փոխարժեքը կտրուկ տատանվեց, մարդկանց որոշակի խումբ դրանից մեծ օգուտներ քաղեց, իսկ բնակչության մի ստվար հատվածի մոտ եկամուտները նվազեցին:
Արժույթի միջազզային հիմնադրամը վերջերս հորդորեց ՀՀ կենտրոնական բանկին թույլ չտալ դրամի արժևորում և օգտվելով սեզոնային գործոններից շուկայից դոլար գնել և համալրել արտաքին պահուստները, որոնք հասել են նվազագույն մակարդակի: Բայց ինչպես ցույց են տալիս երեկվա իրադարձությունները, ԿԲ-ն նույնիսկ փորձ չի արել շուկայից էժան դոլար գնել ու համալրել իր իսկ կողմից վերջին ամիսներին փոշիացրած արտաքին պահուստները: Թերևս, ոմանց համար շատ ձեռնտու է դրամի փոխարժեքի կտրուկ տատանումը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1609 դիտում
09:29 12-11-2014
ՀՀ ֆոնդային բորսայում երեկ իրականացվել է չափազանց մեծ ծավալի՝ 16.5 միլիոն դոլարի գործարք. ՀԺ
7037 դիտում
09:10 22-10-2015
Բանկերում ու փոխանակման կետերում դրամը կտրուկ արժևորվել է. «ՀԺ»
3420 դիտում
09:29 08-11-2014
Հայկական ֆոնդային բորսայում ռուսական ռուբլու արժեզրկման աննախադեպ տեմպեր են գրանցվել. ՀԺ
Այս բաժնից
1540 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1483 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1288 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»