211652_close_icon
views-count1047 դիտում article-date 14:02 05-10-2021

Ի՞նձ է թվում, թե իրոք բոլոր բանկերում եւ փոխանակման կետերում դրամ/դոլար փոխարժեքը վերջին օրերում նույնն է. Բագրատյան

Ի՞նձ է թվում, թե իրոք բոլոր բանկերում եւ փոխանակման կետերում դրամ/ դոլար փոխարժեքը վերջին օրերում նույնն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Ի՞նձ է թվում, թե իրոք բոլոր բանկերում եւ փոխանակման կետերում դրամ/ դոլար փոխարժեքը վերջին օրերում նույնն է։ Հավանաբար ԿԲ-ն է հրամայել։ Արդյունքում հայտնվել է ստվերային կուրս։ Բա կոռուպցիայի դեմ ենք պայքարո՞ւմ։ Երեւի այս քայլին գնացել են նկատի ունենալով 9-ամսյա ահռելի գնաճը` 9.9% պարենային ապրանքների գծով։ Ընտրվել է ամենասխալ եւ հեշտ ճանապարհը։ Կարո՞ղ է հաջորդ քայլով էլ կոմունիզմ կառուցելու որոշում ընդունվի»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր