Ջրային տնտեսության պետական կոմիտեն հանձնարարականներ է տվել` ոռոգման շրջանը պատշաճ կերպով սկսելու համար
Այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են 37 ջրօգտագործողների ընկերությունների Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՋՕԸ-երի 2015 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները և տրվել են հանձնարարականներ գարնանային նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Քննարկումների արդյունքում վեր են հանվել նախորդ տարվա ոռոգման շրջանում ի հայտ եկած թերացումները և բացթողումներ, որոնց վերաբերյալ տնօրենների կողմից ներկայացվել են համապատասխան պարզաբանումներ:
Կոմիտեի նախագահի կողմից կարևորվել են ոռոգման ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ ոռոգման ջրամատակարարման հայտերի առավելագույնս բավարարման, մեխանիկական եղանակով ջրարտադրության արդյունքում էլեկտրաէներգիայի ծախսի խնայողության, հավաքագրման մակարդակի բարձրացման և ջրօգտագործողների ընկերությունների
գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշների բավարարման հետ կապված հարցերը:
Հանդիպման ավարտին տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ՝ 2016 թվականի գարնան նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու և ոռոգման շրջանը պատշաճ կերպով սկսելու համար: