211652_close_icon
views-count6173 դիտում article-date 18:12 21-10-2015

Ինչ գին վճարեց պոռնոգրական բնույթի տեսաֆիլմեր ձայնագրած եւ տարածած Մայիսը

Մայիս Բազգուշին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, իրեն պատկանող կրպակում համակարգչային տեխնիկայի միջոցով, տարբեր ինտերնետային կայքերից ներբեռնել և խտասկավառակների վրա ձայագրել է պոռնոգրական բնույթի տեսաֆիլմեր, որոնք քննությամբ չպարզված պայմաններում 500 ՀՀ դրամ գումարով իրացրել է գործով չպարզված անձանց, իսկ թվով 4 հատ պոռնոգրական բնույթի տեսանյութեր պարունակող խտասկավառակներ հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից` հիշյալ կրպակում դեպքի վայրի զննության ընթացքում: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է Մայիս Բազգուշին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով:

Նմանատիպ նյութեր