8491 դիտում
16:57 06-06-2015
Աբովյանում 44-ամյա Մայիսը պոռնոգրական բնույթի տեսաֆիլմեր է ձայնագրել եւ 500 դրամով վաճառել
44-ամյա Մայիս Բազգուշին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով անհատձեռնարկատեր, իրեն պատկանող` Աբովյան քաղաքի Տեխ.դպրոցի հարևանությամբ գտնվող կրպակում 4 տարի համակարգչային տեխնիկայի միջոցով տարբեր ինտերնետային կայքերից ներբեռնել և խտասկավառակների վրա ձայնագրել է պոռնոգրական բնույթի տեսաֆիլմեր, որոնք քննությամբ չպարզված պայմաններում 500 ՀՀ դրամ գումարով իրացրել է գործով չպարզված անձանց, իսկ թվով 4 հատ պոռնոգրական բնույթի տեսանյութեր պարունակող խտասկավառակներ հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից` հիշյալ կրպակում դեպքի վայրի զննության ընթացքում:
Նրա դեմ քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենգրքի 263 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
6170 դիտում
18:12 21-10-2015
Ինչ գին վճարեց պոռնոգրական բնույթի տեսաֆիլմեր ձայնագրած եւ տարածած Մայիսը
Այս բաժնից
2257 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1003 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
844 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են