Բեկենբաուերը ՖԻՖԱ-ի կողմից նույնպես կասկածվում է կոռուպցիայի մեջ
Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ և մարզչիչ Ֆրանց Բեկենբաուերը ընդգրկվել է ՖԻՖԱ-ի կողմից կոռուպցիայի մեջ կասկածվող անձանց ցանկում:
Այսօր ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը պետք է հրապարակի կասկածյալների ամբողջ ցանկը:
Հիշեցնենք, որ օրերս գերմանական Spiegel ամսագիրը գրել էր, որ 2000թ. «Ադիդասի» ղեկավար Ռոբերտ Լուիս-Դրեյֆուսը Գերմանիայի կազմակերպչական կոմիտեին 7,6 մլն դոլար էր փոխանցել, որպեսզի դրանով կաշառեն ՖԻՖԱ-ի գործկոմի չորս անդամների՝ 2006թ. աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Գերմանիային տալու համար:
Նշվում է, որ ՖԻՖԱ-ի պաշտոնյաների կաշառման մասին տեղյակ են եղել և Ֆրանց Բեկենբաուերը, և Վոլֆգանգ Նիրսբախը՝ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահը:
Ինքը՝ Բեկենբաուերը՝ կոռուպցիայի վերաբերյալ բոլոր մեղադրանքները հերքել է:


