211652_close_icon
views-count1779 դիտում article-date 16:30 13-01-2015

Բեկենբաուերը հիասթափված է, որ «Ոսկե գնդակը» կրկին տվեցին Ռոնալդուին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը անարդարացի է համարել փաստը, որ Ռոնալդուն հերթական անգամ արժանացավ «Ոսկե գնդակի» մրցանակին: «Բավականին սպասելի արդյունքներ: Դարպասապահին միշտ էլ դժվար է նվաճել անհատական մրցանակ: Երկրպագուներին դուր են գալիս գոլերը, այլ ոչ թե նրանք, ովքեր հետ են մղում գնդակները: Կարծում եմ, որ դա անարադար է: 2013 թվականին Ռիբերին հաղթեց բոլոր տիտղոսները, իսկ Ռոնալդուն մնաց առանց տիտղոսների, սակայն կրկին քվեարկեցին պորտուգալացու օգտին: Ակնհայտ է, որ թիմային նվաճումները արդեն որոշիչ դեր չեն խաղում»,-ասել է Բեկենբաուերը:

Նմանատիպ նյութեր