Սիրիայի նախագահ Ասադը Մոսկվա է այցելել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ երեկոյան Մոսկվա է այցելել, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովին:
Նրան ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ընթացել են բանակցություններ՝ նեղ և ընդլայնված կազմով:
«Բանակցությունները բավականին երկար են տևել: Թեմատիկան էլ հասկանալի է»,-ասել է Պեսկովը:
Քննարկվել են ահաբեկչական ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարին առնչվող հարցեր, դրան ռուսական ավիացիայի մասնակցությունը: Ասադը մանրամասն ներկայացրել է ՌԴ նախագահին Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև հետագա անելիքները: