Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մասնակցելու է նախագահական ընտրություններին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստվում է մասնակցել նոր նախագահական ընտրություններին, հաղորդում է «Интерфакс»-ը:
Այս մասին նա հայտարարել է Դամասկոսում ռուսական խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ:
«Եթե մենք ցանկանայինք հանձնվել, ապա մենք դա կանեինք հենց սկզբում: Այդ հարցը քննարկաման ենթակա չէ: Միայն սիրիայի ժողովուրդը կարող է որոշել, ով պետք է մասնակցի ընտրություններին», — ասել է Ասադը:
Նրա կարծիքով, ընդիմության ներկայացուցիչը ևս պետք է մասնակցի ընտրություններին: