Բաշար Ասադը մտադիր է մասնակցել Սիրիայի նախագահական ընտրություններին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել է իր մասնակցությունը գալիք նախագահական ընտրություններին: Այս մասին նա հայտնել է Agence France-Presse-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես գտնում եմ, որ նախագահական ընտրություններին իմ թեկնածության առաջադրմանն ոչինչ չի կարող խանգարել: Եթե հասարակությունը ինձ սատարի, ես մի վայրկյան չեմ երկմտի: Իմ մասնակցությունը ընտրություններին ավելի քան հավանական է»,- հայտարարել է Սիրիայի նախագահը:
Նախագահն ընդգծել է, որ իր կառավարությունը լայնածավալ սպանությունների մասնակից չի եղել, ինչպես նաև նշել է, որ սիրիական ընդդիմության և ջիհադիստների միջև ոչ մի տարբերություն չի տեսնում: