Գերմանական բանկերից մեկը սխալմամբ 6 միլիարդ դոլար է փոխանցել իր հաճախորդներից մեկի հաշվեհամարին
Գերմանական Deutsche Bank-ը սխալմամբ իր հաճախորդներից մեկի հաշվեհամարին փոխանցել է ոչ ավել, ոչ պակաս, քան 6 մլրդ դոլար, գրում է Financial Times-ը:
Գործողությունն իրականացրել է վարկային կազմակերպության արժութային բաժնի կրտսեր աշխատակիցը, մինչ նրա ղեկավարը արձակուրդում էր:
Բանկը հայտնել է այդ մասին իր ֆինանսական կարգավորիչներին՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսական հսկողության բյուրոյին, ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգին և Եվրոպական կենտրոնական բանկին և փոխանցված գումարը հաջորդ օրը վերադարձվել է Deutsche Bank-ին: