Գերմանական խոշորագույն բանկը սխալմամբ մոտ 6 մլրդ եվրո է փոխանցել այլ բանկերի
Գերմանիայի պետական Kreditanstalt für Wiederaufbau (KfW) բանկը սխալմամբ հսկայական՝ ավելի քան 5 մլրդ եվրո է փոխանցել 4 այլ բանկերի հաշիվներին։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա փետրվարին, սակայն այդ մասին լրատվամիջոցները երեկ են իմացել։ Բանկում հայտնել են, որ սխալը տեխնիկական խափանումն է եղել։ Սխալն արագ բացահայտվել է և կարճ ժամանակում ուղղվել։
«Մենք ցավում ենք տեղի ունեցածի համար, պատճառը կարող էր լինել մարդկային գործոնը»,-ասված է հայտարարության մեջ, որը տարածել է բանկը։