Յուրա Մովսիսյանը երկու շաբաթ բաց կթողնի
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր բժիշկ Միխայիլ Վարտապետովը հայտնել է, թե ինչպիսի վնասվածք է ստացել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Լոկոմոտիվի» հետ խաղի (1:2) ժամանակ:
«Այսօր մենք Մովսիսյանին բուժհետազոտության ենթարկեցինք: Նա ուժեղ հարված և որովայնի մկաններից մեկի կոնտուզիա է ստացել:
Նախնական՝ ապաքինումը կտևի 2 շաբաթ: Սակայն այդ ժամկետը կարող է երկարանալ: Մենք հուսով ենք, որ երկու շաբաթ անց Մովսիսյանն արդեն կկարողանա մարզվել ընդհանուր խմբում:
Ինչ վերաբերում է Պրոմեսին, ապա նա լավ վիճակում է և արդեն մարզում է անցկացրել», ասել է Վարտապետովը: