Ֆելայնին բաց կթողնի երկու շաբաթ
Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Մարուան Ֆելայնին ծնկի վնասվածք է ստացել Բոսնիա և Հերցեգովինայի հետ՝ 2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի հանդիպման (4:3) ժամանակ:
Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը ծնկի կապաններն է վնասել և 2 շաբաթով շարքից դուրս եկել:
Դա նշանակում է, որ Ֆելայնին չի մասնակցի ԱՊԼ-ի 8-րդ տուրում «Լիվերպուլի» հետ հանդիպմանը: