Յուրա Մովսիսյանը վիրահատվել է և բաց կթողնի 4 ամիս
Հայաստանի հավաքականի և շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատության է ենթարկվել և բաց կթողնի 4 ամիս:
«Շնորհակալություն բժիշկ Մենդելբաումին: Վիրահատությունս շատ լավ է անցել և հենց այսօրվանից սկսվում է ճանապարհը դեպի ապաքինում:
Ինձ դժվարին 4 ամիս է սպասվում, բայց ամեն ինչ կանեմ 100%-ով պատրաստ լինելու համար: Շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներին` ջերմ մաղթանքների և աղոթքների համար:
Շնորհակալ եմ նաև իմ ընտանիքին և ընկերներին, ովքեր միշտ իմ կողքին են: Զարմիկս` Վազգենը, Ինձ արդեն դրդում է վիրահատությունից 3 ժամ անց մարզումներ սկսել: Ես կվերադառնամ»,- գրել է Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում: