1333 դիտում
12:59 10-06-2015
Յուրա Մովսիսյանը բաց կթողնի Պորտուգալիայի հետ հանդիպումը
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի թույլտվությամբ, հունիսի 9-ի երեկոյան դադարեցրել է իր մասնակցությունը Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին և մեկնել է ԱՄՆ հետազոտման:
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է Սարգիս Հովսեփյանը, Յուրա Մովսիսյանը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին, որովհետև նախնական հետազոտությունները ցույց էին տվել, որ ֆուտբոլիստը կհասցներ վերականգնվել մինչև Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:
«Մարզական հավաքի հինգ օրերի մարզումները ցույց տվեցին, որ լիովին վերականգնվել և պատրաստ լինել առաջիկա հանդիպմանը հնարավոր չէ: Մարզչական շտաբի և բժշկական անձնակազմի հետ որոշում կայացվեց թույլատրել, որպեսզի Յուրան մինչև իր ակումբ վերադառնալը լրացուցիչ հետազոտություն անցնի ԱՄՆ-ում, ինչի հնարավորությունը կար, և ես թույլատրեցի նրան դադարեցնել իր մասնակցությունը հավաքին և մեկնել ԱՄՆ»,- ասել է Սարգիս Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 13-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Նմանատիպ նյութեր
1458 դիտում
18:43 19-10-2015
Յուրա Մովսիսյանը երկու շաբաթ բաց կթողնի
15713 դիտում
13:44 14-06-2018
Յուրա Մովսիսյանը վիրահատվել է և բաց կթողնի 4 ամիս
Այս բաժնից
4417 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1300 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ
1726 դիտում
20:47 19-11-2024
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն