211652_close_icon

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանգեցրել են Արևմուտքի էլիտաների պառակտմանը. Ս. Իվանով

views-count1614 դիտում article-date 12:56 19-10-2015
Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը գտնում է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները հանգեցրել են Արևմուտքում էլիտաների պառակտմանը, հաղորդում է Tass-ը: Իվանովը պարզաբանել է, որ հակառուսական պատժամիջոցները ոչ թե ազդել են Ռուսաստանի վրա, այլ աշխատել են հակառակ ուղղությամբ և այս պահին արևմտյան քաղաքական գործիչների մեջ նկատվում է Ռուսաստանին աջակցողների թվի աճի միտում: Ավելի վաղ Իվանովը հայտարարել էր, որ Ռուսաստանը «չի լացում» G-8-ին չմասնակցելու համար, իսկ ռուսական տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության մասին հայտարարությունները մի փոքր ուռճացված են:

Նմանատիպ նյութեր