211652_close_icon
views-count2923 դիտում article-date 11:44 19-10-2015

Քարաթափում՝ Գորիս-Տաթև ավտոճանապարհին. դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.38-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (ընկել է մեկ քար՝ մոտ 1 խմ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Հրշեջ-փրկարարները ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: [b]ՀՀ ՏԿԱԻՆ մամլո ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր