Արամի փողոցում ջրալցվել են բնակելի շենքի 3-րդ հարկի բնակարանները. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ
Դեկտեմբերի 11-ին, ժամը 08.01-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի 74 շենքի մի քանի բնակարաններ անհայտ աղբյուրից ջրալցվում են:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 74 շենքի 4-րդ հարկից (չի հաջողվել գտնել վնասված խողովակը) ջրալցվում են 3-րդ հարկի բնակարաններ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով փակվել է շենքի ջրատար խողովակի փականը: