Հայաստանի մարմնամարզության հավաքականն Անգլիայում է, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը
                        Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը արդեն Անգլիայում է, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սպորտային մարմնամարզության 51-րդ աշխարհի առաջնության Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչատրյանը: Մարզիչը կլինի Հայկ Նազարյանը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում:
Մարմնամարզության աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է անգլիական Լիվերպուլ քաղաքում: Այն մեկնարկել է հոկտեմբերի 26-ին և կեզրափակվի նոյեմբերի 7-ին: