1065 դիտում
12:35 17-10-2015
«Ուղիղ կապ» ՀՀ ոստիկանությունում. ներքին անվտանգության վարչության պետը պատասխանեց քաղաքացիների հեռախոսազանգերին. տեսանյութ
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում ամեն ուրբաթ գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:
Հոկտեմբերի 16-ին «Ուղիղ կապի» զանգերին պատասխանում էր ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Հարությունյանը, ում ուղղված շուրջ մեկ տասնյակի հասնող հարցերն առնչվում էին, քաղաքացիների համոզմամբ, ոստիկանության ծառայողների անօրինական գործողություններին, մասնավորապես, ոչ օբյեկտիվ հետաքննություն կատարելուն, քաղաքացիների նկատմամբ ոչ հարգալից վարքագիծ դրսևորելուն, դիմում-բողոքներին պատշաճ ընթացք չտալուն, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների նկատմամբ անհարկի քաշքշուկներ ստեղծելուն և այլն:
«Ուղիղ կապի» ընթացքում ստացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, մի քանիսով սկսվել են ուսումնասիրություններ:
Հեռախոսազանգերի մի մասն էլ թեև չէին վերաբերում ներքին անվտանգության վարչության գործառույթներին, սակայն քաղաքացիներին տրվել է խորհրդատվություն և հարցերն ըստ այդմ ուղղորդվել են համապատասխան ստորաբաժանումներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2502 դիտում
16:49 06-10-2017
ՀՀ ՏԿՏՏ նախարարության պատվիրակությունն օպերատիվորեն է արձագանքել քաղաքացիների հեռախոսազանգերին
3162 դիտում
20:25 05-02-2018
Տրանսպորտի նախարարությունն օպերատիվ արձագանքում է քաղաքացիների հեռախոսազանգերին
Այս բաժնից
1069 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1114 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
832 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան