2502 դիտում
16:49 06-10-2017
ՀՀ ՏԿՏՏ նախարարության պատվիրակությունն օպերատիվորեն է արձագանքել քաղաքացիների հեռախոսազանգերին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2017թ. սեպտեմբերին ստացվել է 36 հեռախոսազանգ:
ՀՀ կառավարության «Թեժ գիծ» ծառայությունից նախարարությանը վերահասցեագրված դիմում-բողոքում քաղաքացին դժգոհություն է հայտնել երկաթուղային ծառայությունների վերաբերյալ: Նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության միջնորդությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը բարձրացված հարցերը քննարկել և քաղաքացուն պարզաբանումներ է ներկայացրել դրանց վերաբերյալ:
«Թեժ գծով» ստացված մյուս հետախոսազանգը վերաբերում է Արթիկ-Անուշավան գյուղ տանող ճանապարհահատվածի անբարեկարգ վիճակին:
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը քաղաքացուն պատասխանել է, որ նշված ճանապարհահատվածը նախարարության ենթակայության տակ չէ, քանի որ այն տեղական նշանակության է:
Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է 13 հեռախոսազանգ: Բոլոր դեպքերում ընկերության մասնագետները քաղաքացիներին պատշաճ խորհրդատվություն են տրամադրել:
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով 21 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
2482 դիտում
15:56 29-12-2016
ՀՀ բնապահպանության նախարարությունն օպերատիվորեն է արձագանքել «Թեժ գծով» ստացված հեռախոսազանգերին
1965 դիտում
10:42 09-08-2014
Բնակիչը չի արձագանքել դռան թակոցներին և հեռախոսազանգերին
3036 դիտում
21:34 05-09-2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը օպերատիվ արձագանքել է բոլոր հեռախոսազանգերին
Այս բաժնից
496 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1306 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
784 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր