Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ անում Իրանին ազդել Սիրիայի վրա
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Իրանի կառավարությանը օգտագործել իր ողջ ազդեցությունը Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացի հարցում, գրում է Deitsche Welle-ը:
«Կցանկանայի տեսնել, որ Իրանը իսկապես օգտագործում է իր ազդեցությունը նրա համար, որպեսզի սիրիական կառավարությանը նստեցնի բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի քննարկվի քաղաքական անցումային գործընթացը»,-ասել է նա:
Շտայնմայերի խոսքով՝ Գերմանիան և Իրանը ընդհանուր շահեր ունեն այդ հարցում և միայն պատերազմին վերջ դնելուց հետո հնարավոր կլինի պայքարել՝ «Իսլամական պետություն» արմատախիլ անելու համար: