32908 դիտում
23:56 10-11-2020
Ի՞նչ էր անում մեր ազգային հերոսը Շուշիի մատույցներում, եթե չէր կարող որևէ կերպ ազդել որևիցե որոշման վրա
Տիտան Ասատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Րոպեներ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Սեյրան Օհանյանի հետ։ Մոտավորապես 30 րոպե տևած մեր խոսակցությունը ամփոփեմ.
1) Սեյրան Օհանյանը պնդեց, որ Շուշիում վարվող մարտերի ռազմավարական որոշումների մեջ որևէ ազդեցություն չի ունեցել անկախ իր ժամանակին ունեցած ազդեցիկ դիրքից։
Նա գտնվել է Շուշիի հրամանատարական կետում որպես կամավոր
2) Սեյրան Օհանյանը պնդեց, որ անկախ նրանից, որ ստանձնում է ազգային հերոսի բարձրագույն կոչումը (որը, ըստ էության պարտավորեցնող հանգամանք է հայ երիտասարդի համար վառ օրինակ ծառայելու), նա վերադաս հրամանատարության հրահանգով լքել է Շուշիի հրամանատարական կետը ս. թ. նոյեմբերի 5-ին։
Մեջբերում. «Եթե ես լինեի քո հրամանատարը քեզ հետևում չէի թողնի»։
Բայց 3) Նույն օրը` նոյեմբերի 5-ին, իմ զորամասը` Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակը ստանձնում է պատասխանատվություն միանալ այնտեղ գտնվող այլ զորամասերից ԴԵՌևՍ ՎԱՂՈՒՑ Շուշիում մնացած զինծառայողներին ու պայքարել Շուշիի համար մինչև վերջ` օրինակ լինելով մյուս երիտասարդների համար։ Թեժ պայքարը տևում է 3 օր։
Մենք ունենում ենք բազում զոհեր ու վիրավորներ։ Ստանում ենք «նահանջ» հրաման։ Արդյունքում իմ զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վրեժ Մանուկյանի հրամանատարական ձիրքի շնորհիվ, այդ եղեռնից կարողանում են փրկվել մարդկային կյանքեր, մարդկային վնասներ հասցնելով թշնամուն։ Հռետորական հարց.
1) Ի՞նչ էր անում մեր ազգային հերոսը Շուշիի մատույցներում, եթե չէր կարող որևէ կերպ ազդել որևիցե որոշման վրա։
2) Ինչպե՞ս կընկալվեր Ս. Օհանյանի Շուշիում գտնվելը, եթե Շուշին մնար անառիկ։
Կամավո՞ր, թե գերագույն գլխավոր հրամանատար։
Հ. Գ. Խոսակցության ամբողջ էությունը գրառելու համաձայնություն եմ ստացել Սեյրան Օհանյանից»։
Նմանատիպ նյութեր
16597 դիտում
18:03 08-11-2020
Մարտերը շարունակվում են Շուշիի մատույցներում. կատարվում են մաքրման աշխատանքներ. Շուշիի քաղաքապետ
13627 դիտում
13:50 24-06-2021
Չարչյանը Շուշիի ազատագրման օրը հենց Շուշիի մատույցներում՝ վրանային հոսպիտալում կյանքեր էր փրկում. Գ. Գևորգյան
Այս բաժնից
1207 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1045 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը