Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է անում դեպրեսիայի մեջ չընկնել Մեծ Բրիտանիայի հանրաքվեի պատճառով
Եվրոպական միությունը չպետք է դեպրեսիայի կամ կաթվածի մեջ ընկնի Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքներից հետո, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, փոխանցում է BBC-ն:
Այս պահին վերջինս գտնվում է Բեռլինում, որտեղ ԵՄ հիմնադիր պետությունների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի միջև շտապ բանակցություններ են ընթանում:
Ըստ Շտայնմայերի՝ վերջիններս կկարողանան համոզել մյուս ԵՄ անդամ երկրներին չհրաժարվել կառույցից: Իսկ հաջորդ շաբաթ տեղի է ունենալու առաջին ԵՄ գագաթնաժողովը՝ առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության: