Գերմանիայի Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը խփեց «Բորուսիայի» առաջին գոլը. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:
Հանդիպման 24-րդ րոպեին գեղեցիկ խաղարկած կոմբինացիայից հետո «Բորուսիայի» կազմում աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նրա գոլից հետո հաշիվը դարձավ 1:1:
Նշենք, որ սա Մխիթարյանի 6-րդ գոլն է Բունդեսլիգայում: