Ամերիկացին Lego-ից 5,5 մետրանոց ավտոմեքենա է կառուցել
Ամերիկացի կոնստրուկտոր Նաթան Սավայան Lego-ի 500 հազար դետալներից «Բեթմոբիլի» կրկնօրինակն է կառուցել: Դրա համար նա ծախսել է 3 ամիս: Այս մասին գրում է Leg Godt-ը:
Ավտոմեքենան ունի 5,5 մետր երկարություն և կշռում է 680 կգ:
Ավտոմեքենայի շնորհանդեսը տեղի կունենա Art of the Brick ցուցահանդեսի ժամանակ` նոյեմբերի վերջին Սիդնեյում:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: