14167 դիտում
15:57 25-04-2015
Գագիկ Ծառուկյանը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված եկեղեցի է կառուցել, որն այսօր անձամբ Կաթողիկոսը օծեց. ո՞ւմ խնդրանքով է այն կառուցել և ովքե՞ր են մասնակցել բացմանը
Նուբարաշենի կենտրոնական այգում այսօր` ապրիլի 25-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել գործարար Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ կառուցված «Սրբոց նահատակաց» եկեղեցու օծման արարողությունը: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ եկեղեցին նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցին: Եկեղեցին կառուցելու խնդրանքով մոտ 2.5 տարի առաջ Գագիկ Ծառուկյանին Նուբարաշեն համայնքի բնակիչներն են դիմել՝ նշելով, որ մոտ 8 տասնամյակ տարածքը հատկացված է եկեղեցի կառուցելու նպատակով, սակայն չի կառուցվելմ ինչից հետո Գագիկ Ծառուկյանը հանձն է առել կառուցել այդ եկեղեցին եւ այսօր արդեն տեղի է ունեցել օծման արարողությունը:
Բացման արարողությանը մասնակցել է Գագիկ Ծառուկյանը՝ ընտանիքի հետ, տարբեր երկրների դեսպաններ, հյուրեր՝ արտերկրից, մտավորականներ, մշակույթի, գիտության, արվեստի ոլորտի ներկայացուցիչներմ ինչպես նաեւ քաղաքական գործիչներ եւ գործարարներ ու հազարավոր հավատավորներ:
Նշենք, որ բացման արարողությանը մասնակցել է նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
30564 դիտում
21:56 04-10-2018
Ավիավթարում զոհված գեներալ Սահակ Կարապետյանը Ռոստովում եկեղեցի էր կառուցել՝ ավտովթարում մահացած որդու հիշատակին
1644 դիտում
17:02 20-04-2019
Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը
Այս բաժնից
838 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»