Դորտմունդի «Բորուսիայի» մարզադաշտը կառուցել են` LEGO-ի միջոցով
Դորտմունդի «Բորուսիայի» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտի ճշգրիտ պատճեն կառուցել են LEGO-ի միջոցով:
Հեղինակը` Ռայներ Նովակը, այդ աշխատանքի վրա ծախսել է 3700 ժամ: Իր կոնստրուկցիայի համար նա LEGO-ի էքսկլյուզիվ դետալներ է օգտագործել: Այժմ բոլոր ցանկացողները մարզադաշտի LEGO տարբերակը կարող են տեսնել «Բորուսիայի» ակումբային թանգարանում: