Լեգենդար Ռաուլը որոշեց ավարտել կարիերան
«Նյու-Յորք Կոսմոս» ակումբի հարձակվող Ռաուլը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլից հեռանալու մասին: Իր վերջին հանդիպումը լեգենդար ֆուտբոլիստը կանցկացնի նոյեմբերին:
«Ես որոշել եմ մրցաշրջանի ավարտից հետո կարիերաս ավարտել: Այժմ ես ամբողջությամբ կենտրոնացած եմ նրա վրա, որպեսզի լավ անցկացնեմ մրցաշրջանն ու ակումբին օգնեմ հաղթել առաջնությունը:
Հետագա ամիսներին իմ կարիերայի հաջորդ քայլեր վերաբերյալ ես որոշում կկայացնեմ»,ասել է Ռաուլը:
Հիշեցնենք, որ Ռաուլը իր կարիերայի մեծ մասը անցկացրել է «Ռեալու»: Հանդես է եկել նաև «Շալկեում» և «Ալ-Սադում»:
«Ռեալի» կազմում Ռաուլը վեց անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երեք անգամ՝ Չեմպիոնների լիգայում, չորս անգամ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը և մեկ անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:



