Լեգենդար Ռաուլը մոտ է «Նյու-Յորք Կոսմոս» տեղափոխվելուն
Իսպանական ֆուտբոլի լեգենդար խաղացող Ռաուլ Գոնսալես Բլանկոն մոտ է ամերիկյան «Նյու-Յորք Կոսմոս» տեղափոխվելուն: Ինչպես տեղեկացնում է Tuttomercato-ն, ամերիկյան ակումբը առաջիկա մի քանի օրվա ընթացքում պաշտոնապես կհայտարարի 37-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին:
Նշենք, որ «Կոսմոս»-ը հաջորդ մրցաշրջանում MLS-ում (ԱՄՆ ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբ) հանդես գալու իրավունք կստանա: