1473 դիտում
21:09 15-10-2015
Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում. ֆոտոռեպորտաժ
Հոկտեմբերի 15-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հերթական անգամ ընդունեց Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը՝ Մարզենա Քսելի գլխավորությամբ:
Հունան Պողոսյանը նշեց, որ ուրախ է կրկին հանդիպել արդեն գործընկեր դարձած պատվիրակության անդամներին և ընդգծեց, որ հաճելիորեն զարմացած է աշխատանքային խմբի՝ ոստիկանությունում առկա թերությունների վերացմանն ու ձեռքբերումների կատարելագործմանը ուղղված ծավալուն աշխատանքներից:
Հյուրերը նշեցին, որ իրենց նախկին այցելությունների համեմատությամբ այս անգամ ակնառու առաջընթաց կա ուսումնասիրվող բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ այցելություններ են կատարվել ոստիկանության 14 ստորաբաժանումներ և ՁՊՎ-ներ, որտեղ հնարավորություն են ունեցել անխոչընդոտ ծանոթանալ և իրավական փաստաթղթերին, և ձերբակալվածներին: Բարելավվել է նաև վերաբերմունքը ձերբակալվածների նկատմամբ:
Այցելությունների ժամանակ աշխատանքային խումբն ուսումնասիրել է ՁՊՎ-ներում պահվող քաղաքացիների սոցիալ-սանիտարական և բուժապահովումը: Այս կապակցությամբ հյուրերն ընդգծեցին, որ ոստիկանության գործառույթների իրականացումը նույնիսկ գերազանցում է իրենց ներկայացրած չափանիշներին:
Նշվեցին նաև դիտողություններ դեռևս առկա մի քանի արատավոր երևույթների վերաբերյալ: Թերությունների վերացման գործում ոստիկանության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին կատարված և կատարվող ծավալուն օրենսդրական և վերահսկողական աշխատանքները:
Ոստիկանության պետի առաջին տեղակալը եվրոպացի գործընկերներին ներկայացրեց նաև տարածաշրջանում առաջինը ձևավորված ոստիկանության Կարգապահական հանձնաժողովի գործառույթները, որի նպատակն է ապահովել ոստիկանության գործունեության օբյեկտիվությունը, ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով նշված բացթողումները: Հունան Պողոսյանն ընդգծեց, որ ցանկացած հայտնաբերված նմանատիպ օրինախախտները կպատժվեն խստագույնս:
Աշխատանքային մթնոլորտում անցած հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին հետագա աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և իրենց հարցադրումներին տրված սպառիչ պարզաբանումների համար:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
900 դիտում
09:52 03-10-2015
Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում. ֆոտոռեպորտաժ և տեսանյութ
2093 դիտում
19:33 18-03-2016
Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1254 դիտում
23:16 18-07-2014
Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում
Այս բաժնից
1015 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
802 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International