211652_close_icon
views-count822 դիտում article-date 09:52 03-10-2015

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում. ֆոտոռեպորտաժ և տեսանյութ

Հոկտեմբերի 2-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին և ՀԱՊԿ քարտուղարության սպառնալիքների և մարտահրավերների հակազդման վարչության խորհրդական Վլադիմիր Բուլատովին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ոստիկանության շտաբի պետ Արամ Զաքարյանը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը: Կողմերը քննարկեցին 2016 թվականի մայիսին կայանալիք «Կոբալտ-2016» հատուկ մարտավարական զորավարժության անցկացմանը վերաբերող կազմակերպչական հարցեր: Հունան Պողոսյանը հավաստիացրեց, որ ՀՀ ոստիկանությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ներկայացրեց «Կոբալտ-2016» զորավարժության նախապատրաստական աշխատանքների մանրամասները՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է միջոցառմանը հրավիրել միջազգային հեղինակավոր կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր