211652_close_icon
views-count1197 դիտում article-date 23:16 18-07-2014

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում

Հուլիսի 18-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին, ով իր հերթին ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությանը կից Վրաստանի ներքին գործերի նախարարության նորանշանակ ոստիկանական կցորդ Կամո Գալուստյանին: Հանդիպմանը մասնակցում էր ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Հունան Պողոսյանը նշեց, որ երկու երկրների ոստիկանական կառույցների հարաբերություններն ամուր հիմք ունեն, և դրանք առավել զարգացնելու համար պետք է ակտիվացնել Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի միջսահմանային ոստիկանական փոխգործակցությունը, մասնավորապես` համատեղ օպերատիվ-հետախուզական բնույթի աշխատանքներում: Կողմերը հույս հայտնեցին, որ հայ-վրացական ոստիկանական համագործակցությունն ավելի կխորանա և կզարգանա` խթանելով հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը: Հանդիպման վերջում Հունան Պողոսյանը հյուրերին հավաստիացրեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարությունը պատրաստակամ է աջակցելու հարևան երկրի գործընկերներին և զարգացնելու հարաբերություններն ի շահ հանցավորության դեմ միասնական պայքարի:

Նմանատիպ նյութեր