752 դիտում
20:18 15-10-2015
Էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց՝ Երևանում
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության, «Երքաղլույս» ՓԲԸ-ի, Երևան քաղաքի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին, որի շրջանակում ՎԶԵԲ-ը Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից Հայաստանին կհատկացնի 1 մլն 900 հազար եվրո դրամաշնորհ:
Ծրագրի հիմնական նպատակն է Երևանում ունենալ էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես, ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևանի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև կառավարման ավտոմատացված համակարգի ներդնում:
Երևանի Վազգեն Սարգսյան փողոց, հ.3 հասցեում կառուցվող հասարակական (վարչական) համալիրի տարածքի բարեկարգման և լրացուցիչ այլ աշխատանքների իրականացման համար կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Քաղաքաշինության նախարարությանը:
Նորակառույց վարչական համալիրի տարածքի բարեկարգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են դեռևս 2014 թ.-ին:Սակայն շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում, առանձին գերատեսչությունների տեղակայման և համալիրի տարածքում վարչական նոր մասնաշենքի կառուցման հետևանքով, համալիրի կառուցապատման մակերեսը ընդլայնվել է:
Նմանատիպ նյութեր
1780 դիտում
15:27 25-09-2020
Գեղամասար խոշորացված համայնքի բնակավայրերում կառուցվում են ջրատարներ, լուսավորության ցանց
3713 դիտում
20:56 26-01-2017
Նոր Հաճընի կամուրջը կլուսավորվի էներգախնայող բարձրակարգ լամպերով
Այս բաժնից
1000 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
790 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International