211652_close_icon
views-count3695 դիտում article-date 20:56 26-01-2017

Նոր Հաճընի կամուրջը կլուսավորվի էներգախնայող բարձրակարգ լամպերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 26-ին ընդունեց «Philips Lighting» («Ֆիլիպս Լայթինգ») ընկերության Կովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանային ղեկավար Անդրեյ Զախարկինին, ընկերության բիզնես զարգացման գծով տարածաշրջանային մենեջեր Ալեքսանդր Տրյասունովին և ՀՀ-ում «Philips Lighting» ընկերության պաշտոնական ներմուծող «Կոնսել» ՍՊ ընկերության ներկայացուցիչներին։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Վահան Մարտիրոսյանը կարևորեց «Philips Lighting» ընկերության հետ ունեցած համագործակցության հաջողված փորձը Հյուսիս-հարավ մայրուղու մի շարք հատվածների լուսավորության աշխատանքներում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և արդեն կատարած աշխատանքը դրական գնահատելու համար՝ Ա. Զախարկինը հույս հայտնեց, որ համագործակցությունը առաջիկայում ևս կշարունակվի: Նախարարը, կարևորելով հետագա գործակցության հնարավորությունը, հետաքրքրվեց, թե բացի լուսավորությունից, ուրիշ ի՞նչ գործունեություն է իրականացնում ընկերությունը, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և լուսավորություն ստանալու նպատակով արևային էներգիայի օգտագործման ուղղությամբ։ Ա. Զախարկինը, մանրամասն ներկայացնելով նշված ուղղություններով ընկերության ծավալած գործունեության շրջանակները, նախարարին ներկայացրեց նաև իրենց նոր ծրագրերից մեկը, որով նախատեսում են սեփական միջոցներով ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերով լուսավորել Նոր Հաճընի կամուրջը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև թունելների լուսավորության, «Խելացի քաղաք» նախագծում ընկերության ներգրավվածության, համագործակցության այլ հնարավորություններին առնչվող հարցեր։ [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր