1537 դիտում
10:37 15-10-2015
Թուրքիան Ռուսաստանից պահանջում է գազի սակագնի վերանայում
Բնական գազի սակագնի և «Թուրքական հոսք» նախագծի վերանայումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների հիմնական թեմաներն են հանդիսանում, հայտարարել է Թուրքիայի էնեգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը:
Անդրադառնալով «Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիային մատակարարվող բնական գազին հավելյալ 3 մլրդ խմ գազի ավելացման հարցին՝ նա ասել է. «Գազը, որը մենք գնում ենք Ռուսաստանից, կազմում է մոտ 60%-ը՝ մեր ընդհանուր սպառումից: Մենք գազ գնում ենք 2 գազատարներով: Ռուսաստանի հետ բնական գազի մատակարարման շուրջ 2 հարց կա քննարկելու՝ սակագնի և «Թուրքական հոսք» նախագծի վերանայումը, որի մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում գտնվելու ժամանակ:
Եթե Թուրքիային «Գազպրոմ»-ի կողմից վաճառվող գազի գինը գերազանցում է այլ երկրներին վաճառվող գազի գնին, ապա Թուրքիան կարող է պահանջել գնի իջեցում: Դա է ասում համաձայնագրի 9-րդ կետը»:
Նրա խոսքով՝ «Գազպրոմ»-ը Թուրքիային սկզբում առաջարկել է 6%, հետո՝ 10, իսկ ավելի ուշ՝ 10,25% զեղչ:
Նմանատիպ նյութեր
1116 դիտում
13:48 17-02-2014
Մի խումբ անվանի ցեղասպանագետներ Եվրադատարանից վճռի վերանայում են պահանջում
34009 դիտում
11:35 12-02-2019
Հերթական հացադուլը՝ ցմահ ազատազրկված դատապարտյալի կողմից. նա պահանջում է քրեական գործի ու դատավճռի վերանայում
Այս բաժնից
763 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
871 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
703 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի