Լարված իրավիճակ՝ Տավուշի մարզում․ Դիլիջանում 100-ավոր «Յանդեքս» տաքսու վարորդներ պահանջում են ընկերությունից սակագնի վերանայում, այլապես ստիպված կլինեն դիմել կոնկրետ քայլերի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 1-ին, Դիլիջան քաղաքում էին հավաքվել մի խումբ «Յանդեքս» տաքսի վարող վարորդներ, ովքեր իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում կապված նվազագույն սակագնի, միջնորդավճարների և մյուս ծախսերի հետ։
SHAMSHYAN.com-ի թղթակից հետ զրույցում վարորդները ասում էին․ Ցանկանում ենք որ «Յանդեքս»-ի ղեկավարությունը մեր ձայնը լսելի դարձնի, քանի որ եթե այս սակագներով շարունակենք վարել, ապա անգամ մեր մեքենայի ծախսերը չենք կարողանում հանել էլ ուր մնաց, որ տուն գումար տանենք։ Մենք ունենք կոնկրետ առաջարիներ, կոնկրետ գաղափարներ, որոնք ցանկանում ենք քննարկել ընկերության ներկայացուցիչների հետ, քանի որ վստահ ենք, որ դրանք իրատեսական են և ոչ միայն բխում են մեր, այլև ընկերության շահերից։ Երևան քաղաքում քաղաքային տրանսպորտի 1 ուղևորության արժեքը 150 դրամ է, իսկ յանդեքսի ամենացածր սակագինը 100 դրամ, որում ներառված են նաև հարկերը և տուրքերը։ Այստեղ հավաքված 100-ավոր վարորդներով պահանջում ենք նախ հանդիպում, ապա սակագների վերանայում, հակառակ դեպքում մեզ կիմանամ ևս մի քանի 1000 վարորդները ու այդ դեպքում կտեսնենք, թե ով է տուժելու։ Փորձել ենք քննարկում կազամակերպել պատասխանատուների հետ սակայն մեզ ասել են՝ ինչ ուզում եք արեք, ձեր իրավունքն է, միջնորդավճարն ու սակագները այդքան են մնալու և վերջ: Ստացվում է, որ իրենց չի հետաքրքրում թե ինչ կլինի, միայն իրենց հետաքրքրում է միջնորդավճարները ու պահումները»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի