Հայտնի փաստաբաններից մեկը ավազակային հարձակման է ենթարկվել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Արշակունյաց 16 հասցեում գտնվող փաստաբանական գրասենյակի մոտ ավազակային հարձակման է ենթարկվել Փաստաբանների պալատի փաստաբան Գեղամ Հակոբյանը, ով, հիշեցնենք, վերջերս պաշտպանում էր Աժ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի շահերը։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և տեղեկատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնոիհիվ բերման է ենթարկվել 1952թ. ծնված Վլադիմիր Ի.–ն։ Հանգամանքերը պարզվում են։ Կատարվում է քննություն»։