211652_close_icon
views-count9013 դիտում article-date 18:34 14-10-2015

19-ամյա Անահիտը ընկերուհու հետ Հանրապետության հրապարակում վիճաբանել եւ քաշքշել են Դավիթին ու նրա ընկերոջը, որը զուգորդվել է հայհոյանքներով

19-ամյա Անահիտ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Անահիտ Թամոյանի հետ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում այնտեղ գտնվող քաղաքացիների, ապա նաև ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ շուրջ 20 րոպե վիճաբանել են Գրիգոր Հովհաննիսյանի և Դավիթ Սարգսյանի հետ, բարձրաձայն հայհոյանքներ տվել և քաշքշել միմյանց կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բավահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության` Հանրապետության հրապարակում գտնվող անձանց նկատմամբ: Հետո շարունակելով խախտել հասարակականբ կարգը` ՀՀոստիկանության Կենտրոնական բաժնի շենքում շուրջ 30 րոպե բարձրաձայն հայհոյանքներ են տվել և գոռգոռացել` բացահայտ անհարգալիւց վերաբերմունք դրսևորելով ՀՀ ոստիկանոիւթյան աշխատակիցների նկատմամբ` խաթարելով ոստիկանության Կենտրոնական բաժնի բնականոն աշխատանքը: 17-ամայ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գրիգոր Հովհաննիսյանի հետ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում այնտեղ գտնվող քաղաքացիների, ապա նաև ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ շուրջ 20 րոպե վիճաբանել են Անահիտ Թամոյանի և Անահիտ Պողոսյանի հետ, բարձրաձայն հայհոյանքներ տվել և քաշքշել միմյանց կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ինչը շարունակվել է ՀՀոստիկանության Կենտրոնական բաժնի շենքում շուրջ 30 րոպե բարձրաձայն հայհոյանքներ են տվել և գոռգոռացել` բացահայտ անհարգալիւց վերաբերմունք դրսևորելով ՀՀ ոստիկանոիւթյան աշխատակիցների նկատմամբ` խաթարելով ոստիկանության Կենտրոնական բաժնի բնականոն աշխատանքը: Անահիտի եւ Դավիթի դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր