Արմավիրում Գառնիկը հարեւանների տանը փնտրել է կնոջը, բայց չգտնելով նրան՝ որսորդական հրացանով կրակել է հարեւանի կնոջը
56-ամյա Գառնիկ Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր կնոջը՝ Լալա Շմավոնյանին փնտրելով գնացել է համագյուղացի Վաչագան Վարդանյանի տան բակ, սակայն վերջինիս կին Անահիտ Սիմոնյանից տեղեկանալով, որ Լալա Շմավոնյանն այնտեղ չէ և չհավատալով Անահիտ Սիմոնյանին` այդ հարցի շուրջ վեճի է բռնվել վերջինիս հետ։
Հետո, երբ հարևանությամբ բնակվող Վարդուշ Հարությունյանը, ով վիճաբանության ժամանակ գտնվել է նշված տան բակում և իրենց տուն գնալու նպատակով դուրս է եկել դարպասից ու քայլել իրենց տան ուղղությամբ, Գառնիկ Թադևոսյանը, քննությամբ չպարզված դրդապատճառներով, իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել է Վարդուշ Հարությունյանի ուղղությամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Գ. Թադևոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։