211652_close_icon
views-count7398 դիտում article-date 13:19 08-01-2016

Ի՞նչ պատժի արժանացավ կնոջը հարեւանի տներում փնտրող եւ որսորդական հրացանով հարեւանի կնոջը կրակած Գառնիկը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 56-ամյա Գառնիկ Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր կին Լալա Շմավոնյանին փնտրելով գնացել է համագյուղացի Վաչագան Վարդանյանի տան բակ, սակայն վերջինիս կին Անահիտ Սիմոնյանից տեղեկանալով, որ Լալա Շմավոնյանն այնտեղ չէ և չհավատալով Անահիտ Սիմոնյանին` այդ հարցի շուրջ վեճի է բռնվել վերջինիս հետ, իսկ հետո, երբ հարևանությամբ բնակվող Վարդուշ Մամիկոնի Հարությունյանը, ով վիճաբանության ժամանակ գտնվել է նշված տան բակում և իրենց տուն գնալու նպատակով դուրս է եկել դարպասից ու քայլել իրենց տան ուղղությամբ, Գառնիկ Թադևոսյանը, քննությամբ չպարզված դրդապատճառներով իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել է Վարդուշ Հարությունյանի ուղղությամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Գառնիկ Թադևոսյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել ազատազրկման՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որը վերջինս պետք է կրի ՀՀ ԱՆ քրեակատարողական համապատասխան հիմնարկում:

Նմանատիպ նյութեր