211652_close_icon
views-count1512 դիտում article-date 12:26 10-07-2015

Որսորդական հրացանով երկու անգամ կրակել է հարևանի ուղղությամբ

Օրերս Ներքին Գետաշեն գյուղի մի բնակիչ ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը, ժամը 3.30-ի սահմաններում, իր բնակարանին կից տնամերձ հողամասում ոռոգում կատարելու ընթացքում, վիճաբանության ժամանակ, համագյուղացի՝ 1970 թ. ծնված Հայկարամ Խ.-ն, որսորդական հրացանով մոտ 80 մետր հեռավորությունից երկու անգամ կրակել է իր ուղղությամբ: Ձեռնարկվում են միջոցառումներ Հայկարամ Խ.-ին և որսորդական հրացանը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր