ՆԱՏՕ-ում «Ուկրաինայի հետ համերաշխության մասին» բանաձև է ընդունվել
ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեան հաստատել է «Ուկրաինայի հետ համերաշխության մասին» №422 բանաձևը, որը կոչ է անում դաշինքի անդամ պետություններին կրկնապատկել Ուկրաինային տրվող աջակցությունը և շարունակել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա՝ մինչև մինսկյան պայմանավորվածությունների ամբողջական կատարում, հաղորդում է gazeta.ru-ն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Բացի այդ, դաշինքը հանդես է եկել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսության անցկացման օգտին, որոնց պետք է մասնակցություն ունենան միջազգային միջնորդները: