ԵԱՀԿ-ում հակառուսական բանաձև է ընդունվել
Հակառուսական բանաձև՝ ԵԱՀԿ-ում: Հայաստանը, Ֆրանսիան և Շվեյցարիան Ֆինլանդիայի մայրաքաղաքում ընթացքող ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանի լիագումար նիստում հրաժարվել են հակառուսական բանաձևին կողմ քվեարկելուց:
Նրանք իրենց դիրքորոշումը բացատրել են Ռուսաստանի պատվիրակության բացակայությամբ: Խոսքը Կանադայի և Ուկրաինայի առաջարկած բանաձևի մասին է, որը քննադատում է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում: Բանաձևը, այնուամենայնիվ, ընդունվել է: